News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Իզմիր նահանգի Մենեմենի շրջանում գտնվող Աթաթուրքի անվան զբոսայգու ցուցանակից ջնջվել են որոշ տառեր` վիրավորելով Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսաֆա Քեմալ Աթաթուրքին:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Մենեմենի շրջանի զբոսայգու մուտքի վրա գրված է եղել Kemal Ataturk parki (Քեմալ Աթաթուրքի զբոսայգի), սակայն անհայտ անձը կամ անձիք գիշերով ջնջել են առջեւի Ke եւ park (այգի) բառերը` թողելով mal Ataturk գրառումը: Այսինքն, ցուցանակի վրա գրվածը դարձել է «անասուն Աթաթուրք»:

Mal բառը թուրքերենում բացի իր հիմնական «ունեցվածք», «ապրանք» բառերի իմաստից օգտագործվում է մանր եւ խոշոր եղջերավորներին տրվող ընդհանուր բառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ