News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ֆինանսների նախարարության Նոր Նորքի հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ Գագիկ Մարգարյանը, նույն բաժնի տեսուչներ Սմբատ Խաչիկյանը եւ Հաբեթ Վարդանյանը` մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ եւ հանդիսանալով պաշտոնատար անձինք, կատարել են պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես՝ 2014 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, անհատ ձեռնարկատեր Տաթեւիկ Հարությունյանին պատկանող դեղատուն են այցելել հիշյալ հարկային տեսչության աշխատակիցները եւ ցույց են տվել 700 դրամ արժողության վիրակապ եւ խաբեությամբ ներկայացրել, իբր, րոպեներ առաջ այդ վիրակապը գնել է տեսուչ Սմբատ Խաչիկյանը, որի դիմաց, սահմանված կարգով, ՀԴՄ կտրոն չի տրամադրվել:

Նույն պահին Տ. Հարությունյանը հայտարարել է, որ նման վիրակապ իրենց դեղատանը չի վաճառվում եւ պահանջել է հրավիրել այն աշխատակցին, ով կատարել է հսկիչ գնումը, սակայն, վերջիններս, իրենց հանցավոր գործունեությունը թաքցնելու նպատակով, հրաժարվել են եւ պնդել, որ այն իրենց աշխատակիցն է գնել դեղատնից:

Հ. Վարդանյանը, Գ. Մարգարյանը եւ Ս. Խաչիկյանը ակնհայտ գիտակցելով, որ Սմբատ Խաչիկյանի կողմից հսկիչ գնում չկատարելու եւ Տաթեւիկ Հարությունյանի կողմից վիրակապ չվաճառելու, խախտում թույլ չտալու պայմաններում իրենք վերջինիս տուգանք նշանակելու որեւէ լիազորություն չեն ունեցել, այդուհանդերձ, անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները` Տ. Հարությունյանին նշանակել են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված տուգանք՝ 300 հազ. ՀՀ դրամի չափով:

Միաժամանակ,  2014 թվականի հոկտեմբերի 27-ին եւ նոյեմբերի 5-ին, 2-ական օրինակից կազմված, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, ստուգման ակտի կեղծ նախագծում եւ կեղծ ակտում ներառել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իբր, հարկային տեսուչ Սմբատ Խաչիկյանը 2014 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 19:37-ին, Տաթեւիկ Հարությունյանին պատկանող դեղատնից կատարել է հսկիչ գնում: Վերջինս, իբր, գնել է 700 դրամ արժողության վիրակապ, որի դիմաց Տաթեւիկ Հարությունյանը ՀԴՄ կտրոն չի տրամադրել, մինչդեռ Սմբատ Խաչիկյանը հիշյալ ժամանակահատվածում գտնվել է այլ վայրում եւ ընդհանրապես հիշյալ դեղատուն չի գնացել ու հսկիչ գնում չի կատարել:

Այնուհետեւ Հ. Վարդանյանը եւ Գ. Մարգարյանը, 2014 թվականի հոկտեմբերի 28-ին եւ նոյեմբերի 7-ին` միասնական դիտավորությամբ, Տ. Հարությունյանին են հանձնել կեղծ ակտի կազմված նախագիծը եւ կեղծ ակտը, իսկ դրանց երկրորդ օրինակները կցել են հարկային գործին: 

Հաբեթ Վարդանյանի, Գագիկ Մարգարյանի եւ Սմբատ Խաչիկյանի կողմից պաշտոնեական լիազորությունների անցման արդյունքում էական վնաս է պատճառվել Տաթեւիկ Հարությունյանի իրավունքներին. վերջինիս հանիրավի վերագրվել է հարկային իրավախախտում, ինչպես նաեւ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության Նոր Նորքի հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ Գագիկ Մարգարյանին, նույն բաժնի տեսուչներ Սմբատ Խաչիկյանին եւ Հաբեթ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հարկային տեսուչների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ