News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 29-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացուհի եւ հայտնել, որ Կարապետ Ուլնեցու եւ Բաբայան փողոցների խաչմերուկում` թիվ 30 շենքի մոտ, կրակոց է լսվել, ամուսիններն ընկած են գետնին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.50-ին, Կ.Ուլնեցու փողոցի թիվ 30 շենքի բակում անհայտ անձը դեռեւս չպարզված հրազենով բազմաթիվ կրակոցներ է արձակել 1962 թ. ծնված Հովհաննես Մխիթարյանի  եւ նրա կնոջ` 1971 թ. ծնված Լուսինե  Մխիթարյանի   վրա, որոնք ստացած հրազենային վնասվածքներից մահացել են:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է   9 մմ տրամաչափի 3 պարկուճ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սպանությունը կատարել է  44-ամյա Տիգրան Մ.-ն:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 23.00-ին, Տիգրան Մ.-ին նկատել են նշված շենքի 1-ին մուտքի նկուղ տանող աստիճանահարթակում:

Տիգրան Մանուկյանը, նկատելով ոստիկանության ծառայողներին, իր մոտ պահվող ապօրինի ատրճանակից կրակել է իր քունքին` փորձելով ինքնասպան լինել: «Շտապօգնության» մեքենայով նրան տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի, 9 մմ տրամաչափի ատրճանակ, 9 մմ տրամաչափի 2 փամփուշտ, 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ` ատրճանակի փողում,  9 մմ տրամաչափի 1 գնդակ եւ  նույն տրամաչափի 1 պարկուճ:

Նշանակվել են դատաբժշկական եւ դատաձգաբանական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ