News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը պատմել է իր դեմ կատարված հերթական մահափորձի մասին։

«ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով իր դեմ վերջին տարիներին կատարված մահափորձերին, նա ասել է. «Դրանք շատ են եղել։ Ես ուղղակի չեմ խոսել այդ մասին, անհարմար էի զգում։ Մի քանի ամիս առաջ Չեռնորեչիեում։ Այնտեղ խողովակ էին ականապատել։ Մի հրապարակ կար, որը ես ամեն օր ստուգում էի։ Այն նույնպես ականապատել էին»,- ասել է չեչեն առաջնորդը։

Նրա կարծիքով՝ իր դեմ գործել է զինյալների մի խումբ, որը ղեկավարում է Համզա Բիտյուկաեւը։

«Բիտյուկաեւը տակավին երիտասարդ, ծիծաղելի եւ հետաքրքիր պատանի է։ Նա փախավ անտառ։ Նրան հանձնարարել էին գնալ Գրոզնի եւ սպանել Քադիրովին։ Նա ուզում էր պայթեցնել ինձ։ Նրանց խմբից միայն ինքը ողջ մնաց»,- նշել է Քադիրովը։

Հարցին, թե ով է պատվիրատուն, Քադիրովը պատասխանել. «Պատվիրատուները շեյթաններն են։ Բիտյուկաեւները եւ Ումարովները շեյթաններ են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ