News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իսրայելի խորհրդարանը (Կնեսետ) այսօր՝ հուլիսի 30-ին, օրենք է ընդունել, որն իրավունք է տալիս բռնի կերպով կերակրել հացադուլ հայտարարած բանտարկյալներին, եթե նրա կյանքը վտանգի տակ է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի անվտանգության ծառայությունը («Շին Բեթ») սպասում էր, որ պետական անվտանգության դեմ հանցագործությունների մեծ կասկածվող եւ բանտարկված պաղեստինցիները կարող են հացադուլ սկսել:Նոր օրենքը պետք է կանխի կառավարությանը շանտաժի ենթարկելու փորձերը:

«Ռեյթերսի» փոխանցմամբ, երկար քննարկումներից հետո օրենքն ընդունվել է 46 կողմ, 40 դեմ ձայներով:

Օրենքը լայն դժգոհություն է առաջ բերել Իսրայելի իրավապաշտպան կազմակերպությունների, ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ Իսրայելի բժիշկների ասոցիացիայի անդամների շրջանում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ