News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Նաիրիտ» գործարանի մի քանի տասնյակ նախկին եւ ներկա աշխատակիցներ մի քանի րոպեով նստեցին Տիգրան Մեծի պողոտայի Կառավարության շենքին հարակից երթեւեկելի մասում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նստած նաիրիտցիներից շատերին ոստիկանները գրկած հեռացրեցին պողոտայի երթեւեկելի հատվածից, մյուս մասն էլ, մի քանի րոպե նստելուց հետո, դուրս եկավ պողոտայի երթեւեկելի հատվածից:

Նշենք, որ նաիրտցիներն այս պահին Կառավարության շենքի դիմաց են: Նրանք պատրաստվում են նստացույց անել Կառավարության շենքի մոտ, եթե իրենց աշխատավարձերը մինչեւ վաղը չփոխանցվի:

Նշենք, որ «Նաիրիտի» 700 աշխատակիցների աշխատավարձերը վերջին շաբաթվա ընթացքում վճարվել են: Կառավարությունը դեռ չի վճարել եւս 1200 աշխատակցի աշխատավարձերը: Աշխատավարձը կհատկացնի պետությունը՝ էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների շահույթի հաշվին:

Նաիրիտցիները բազմիցս բողոքի ակցիաներ են կազմակերպել կառավարության ու նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին: Ձեռնարկությունը չի աշխատում 2010 թվականի ապրիլից:

Տպել
Ամենաշատ