Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ ընդունած պատժամիջոցներին։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի՝ «Ղրիմի եւ Սեւաստոպոլի շուրջ տիրող իրավիճակի պատճառով սահմանափակող միջոցներին միանալու» մասին հռչակագրի մեջ։
Հակառուսական պատժամիջոցներին միացել է եւս 6 երկիր՝ Չեռնոգորիան, Ալբանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան եւ Ուկրաինան։
«Թեկնածու երկրնհեր Չեռնոգորիան եւ Ալբանիան, իմչպես նաեւ Ազատ առեւտրի եվրոպական ասոցիացիայի անդամներ Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան, ինչպես նաեւ Ուկրաինան եւ Վրաստանը միանում են այդ հայտարարությանը»,- ասված է հայտարարության մեջ։