Ոստիկանության Կոտայքի բաժնի եւ անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 29-ին, ժամը 12.25-ին, անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել եւ բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Անահիտ Վ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2007 թ. հունվարի 26-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ԱԱԾ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի /անօրինական միգրացիայի կազմակերպում/ եւ 30 հոդվածի 3-րդ մասի /հանցափորձ/ մեղադրանքով: