News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նորվեգացի Տրյուգվե Բերնհարդսենը լողալով անցել է 800 մետր, որպեսզի ամուսնանա իր 65-ամյա հարսնացու Էլեն Հերցբերգի հետ, հայտնում է TheLocal.no-ն։ 79-ամյա փեսացուն սեփական հարսանիքին ներկայացել է լողազգեստով եւ թիթեռնիկ փողկապով։

Հաղորդվում է, որ Բերնհարդսենը լողում էր անբարենպաստ եղանակային պայմաններում. անձրեւ էր տեղում, եւ ջրի ջերմաստիճանը 14 աստիճան էր, գրում է Gazeta-ն։

«Եթե ես որոշեմ ասել «այո», ապա ես մինչեւ վերջ կլողամ, եթե որոշեմ ասել «ոչ», կգնամ ուղիղ ծովի հատակը»,- կատակել է փեսացուն։

Հարսնացուն նշել է, որ Բերնհարդսենը չէր համաձայնվում ամուսնանալ իր հետ, մինչեւ նրան թույլ չտային լողալով ներկայանալ հարսանիքին։ «Ես մտածեցի, որ դա հիանալի գաղափար է»,- պարզաբանել է Էլեն Հերցբերգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ