News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եթե որեւէ պաշտոնյա հասարակության առջեւ կեղծ արտահայտություններ է անում, դա չի կարող չմտահոգել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ մեկնաբանելով Սյւոնիքի մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուքի գործը:

«Որեւէ կոնկրետ բան կարելի է ասել միայն դատարանի ուժի մեջ մտած որոշումից հետո: Գործին ես հետեւում եմ միայն որպես քաղաքացի, եւ իրավունք չունեմ միջամտել դատական գործընթացին»,-ասել է օմբուդսմենը:

Նշենք, որ Տիգրան Խաչատրյանը կասկածվում է ծեծկռտուքի ժամանակ քաղաքացի Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ: Ծեծկռտուքը տեղի է ունեցել մայիսի 2-ին, Գորիսի արվարձանում, որը հայտնի է «Սըդղի գյոլ» անունով: Հարություն Զաքարյանի եղբայրը՝ Մուշեղ Զաքարյանը եւս վնասվածք է ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ