News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած 26-ամյա Մերի Մարգարյանի նորածին դուստրն այսօր՝ հուլիսի 30-ին, ժամը 12:20-ի սահմաններում հիվանդանոցում մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից:

Նշենք, որ փոքրիկը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Նա ոչ մի բանի չի արձագանքում, ի սկզբանե միացված է եղել արհեստական շնչառության ապարատին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում 2015թ. հուլիսի 29-ին 26-ամյա ծննդկան է մահացել, որին երկու օր առաջ տեղափոխել էին «Շենգավիթ» բժշկական կենտրոնից: Հիվանդանոցից փոխանցել են, որ ծննդկանին՝ Մերի Մարգարյանին, կեսարյան հատում են արել, վիճակը ծայրահեղ ծանր է եղել, 2 օր անց նա մահացել է: Մեր տեղեկություններով՝ ծննդկանը մի քանի օր շարունակ ջերմություն է ունեցել, սակայն «Շենգավիթ» ԲԿ-ից միայն ջերմիջեցնող են նշանակել եւ տուն ուղարկել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Ամենաշատ