News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն պարբերաբար մաքրվում ու լվացվում են քաղաքապետարանի հիմնական մասնաշենքի ապակիներն ու դժվարամատչելի այլ հատվածները: Դարձյալ պայմանագրային հիմունքներով քաղաքապետարանի աշտարակի ապակիներն ու գմբեթը մաքրել է ալպինիստ Սերժ Հովսեփյանը:

Արտադրական ալպինիզմ համարվող այս աշխատանքն իրականացվել է 50 մետր բարձրության վրա` անվտանգությունն ապահովող  3 ճոպաններով: Երեւանի քաղաքապետարանի աշտարակի ապակիներն ու շենքի գմբեթը Սերժ Հովսեփյանը մաքրում է արդեն 8 տարի` կախված եղանակային պայմաններից եւ անհրաժեշտությունից` տարին մի քանի անգամ:

Ալպինիստը ուրախությամբ նշել է,  որ իր կատարած աշխատանքի շնորհիվ մայրաքաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկը միշտ մաքուր ու կոկիկ է ներկայանում երեւանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին:

Տպել
Ամենաշատ