News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի եւ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ դոկտոր Էվելին Ֆարկասի համանախագահությամբ հուլիսի 29-ին Վաշինգտոնում անցկացվել են հայ-ամերիկյան հերթական երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները:

Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության արդյունքները եւ նախանշվել են համագործակցության հեռանկարները:

Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը եւ պատրաստակամություն հայտնել պահպանել զարգացման դինամիկան:

Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում աջակցության եւ կոնկրետ բնագավառներում՝ պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի, ռազմական կրթության, ռազմական բժշկության, խաղաղապահության եւ այլն, համագործակցության համար:

Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը ներկայումս իրականացվող նախագծերին, որոնք ծառայեցվում են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության հիմնական նպատակներին՝ պաշտպանական բարեփոխումներին եւ ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի հետ խաղաղության եւ կայունության պահպանության գործողություններին մասնակցող փոխգործակցելի ստորաբաժանումների՝ խաղաղապահ բրիգադի, դաշտային հոսպիտալի եւ խաղաղապահ ինժեներական ստորաբաժանման կարողությունների զարգացմանը: 

Խորհրդակցությունների ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, որի ընթացքում կողմերն իրենց մտահոգությունների են ներկայացրել տարածաշրջանի անվտանգային սպառնալիքների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվորեն...
Ամենաշատ