News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոսկվայի դատախազությունը չի հաստատել գործարար Լեւոն Հայրապետյանի նկատմամբ խարդախության մեղադրանքով քրեական գործի մեղադրական եզրակացությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով փաստաբան Ռուբեն Մարգարյանին։ Հայրապետյանի նկատմամբ խարդախության մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել նախկին սենատոր Իգոր Իզմեստիեւի մոր հայտարարության հիման վրա։ Նա Հայրապետյանին մեղադրում է իրենից 700 հազար դոլար գողանալու մեջ։

«Այսօր դատախազը հայտնել է, որ Հայրապետյանի դեմ քրեական գործը վերադարձվել է Քննչական կոմիտե՝ ոչ բավարար ապացույցների առկայության պատճառով, առանց մեղադրական եզրակացության հաստատման»,- ասել է նա։

Մարգարյանը նշել է, որ պաշտպանող կողմը բազմիցս պնդել է քրեական գործը կարճելու անհրաժեշտության մասին, քանի որ գործով հավաքած ապացույցները միայն ցմահ ազատազրկված սենատոր Իգոր Իզմեստիեւի մոր ցուցմունքն է։

Փաստաբանը նշել է, որ այսօր Մոսկվայի քաղաքային դատարանում կայացել են նաեւ տնային կալանքի ժամկետի երկարաձգման բողոքարկման հարցով լսումները։ Դատարանը հրաժարվել է բավարարել պաշտպանող կողմի բողոքը եւ Հայրապետյանի կալանքը մինչեւ սեպտեմբերի 15-ն ուժի մեջ թողել։

Նշենք, որ խարդախության գործից բացի, Հայրապետյանին մեղադրում են նաեւ «Բաշնեֆտ» ընկերության բաժնեմասերը յուրացնելու  մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստուգում են գործարարի մահվան մեջ թույնի առկայությունը
Փաստաբանները հույս ունեն, որ քննությունը կպարզի պարոն Հայրապետյանի թունավորման հանգամանքները, ինչի մասին մահվան նախօրեին հայտնել էր եղբորը…
Լեւոն Հայրապետյանին կհուղարկավորեն Մոսկվայի հայկական գերեզմանատանը
Հայ գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ին Մոսկվայի Հայկական եկեղեցում…
Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով լիազոր․ Փրկվել է Լեւոն Հայրապետյանի կյանքը
Նա ուներ շաքարախտ ու վերջերս վիրահատության էր ենթարկվել․․․
Հայրապետյանին տեղափոխել են այլ կալանավայր. իրավապաշտպանն ահազանգում է սարսափելի պայմանների մասին
Սարսափելի պայմաններում նստած է ինքը Մորդովիայում...
ՀՀ օմբուդսմենը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լեւոն Հայրապետյանի հարցը. խոսնակ
Օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, Վերին Լարս անցակետում առաջացած խնդրով ռուսաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ եւս…
Լեւոն Հայրապետյանի համար շարունակական ցույցեր եւ նստացույցեր են լինելու. իրավապաշտպան
Պետական պատվեր է...
Ամենաշատ