News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ճնշելու դեպքում գրոհայինները կվերադառնան Հյուսիսային Կովկաս, հարեւան Ադրբեջան, որտեղ կգան իշխանության, եւ Հայաստանը թիրախ կդառնա: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը:

Նրա կարծիքով, Թուրքիայում ռազմական գործողություններ սկսելը մի քանի նպատակ է հետապնդում՝ արտաքին ու ներքին: «Արտաքին նպատակները հետեւյալն են՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանության ոչնչացում եւ Ալեքսանդրեթի սանջաքից հարավ ընկած տարածքների յուրացումը: Ներքին նպատակներն է հասարակության ուշադրության շեղումը, քանի որ դեռեւս կառավարություն չի ձեւավորվել: Թուրքիայի իշխանություններն ուզում են նաեւ զբաղեցնել բանակի ուշադրությունը, որպեսզի զինվորականները չմտածեն իշխանությունը տապալելու մասին»,-նշել է Խաչատրյանը:

Անդրադառնալով քայլերին, որոնք միջազգային հանրությունը պետք է ձեռնարկի, աստվածաբանն ընդգծել է. «Իսլամի դեմ զենքով դուրս գալն անարդյունավետ է: Պետք է «Իսլամական պետությանը» զրկել տնտեսական հնարավորություններից եւ թույլ չտալ ծայրահեղական հայացքների տարածումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ