News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Համացանցի նոր աստղ է դարձել Էրլ անունով շատ տխուր մռութով շունը: Ըստ ТСН-ի, նրա տերը՝ ամերիկացի Դերեք Բլումինֆիլդը, սիրելի կենդանու լուսանկարը հրապարակել է Reddit կայքում: Այն արդեն 2 մլն մարդ է դիտել:

The Daily Mail-ի փոխանցմամբ, Բլումինֆիլդը պնդում է, որ չնայած տխուր տեսքին՝ շունը շատ ակտիվ է:

Էրլը տխուր մռութ է ունեցել ծնված օրից, սակայն անասնաբույժները հավաստել են, որ կենդանին միանգամայն առողջ է եւ այդպիսի տեսք ունի կնճիռների եւ մուգ մորթու պատճառով:

Էրլն արդեն սեփական էջերն ունի Instagram-ում եւ Facebook-ում, որոնք իրենց հերթին 1000 բաժանորդ ունեն: Համացանցում կատակում են, որ շուտով նա կկարողանա մրցել մռայլ տեսքով Տարտ անունով կատվի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ