News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իտալացի հոգեբանների թիմի հետազոտության համաձայն, Ապենինյան թերակղզու բնակիչները տարեկան 730 մլն «սելֆի» են անում:

Պարզվել է, որ բացի ընկերների ու հայտնի մարդկանց հետ լուսանկարվելուց, Իտալիայի բնակչության ավելի քան 40 տոկոսը լուսանկարում է իրեն տեսարժան վայրերի ֆոնին, հաղորդում է Euromag-ը:

Առավել շատ լուսանկարվող հուշարձանների ցանկը գլխավորում է Կոլիզեումը (16 տոկոս), որի հետեւում են Միլանի Դուոմոն (14 տոկոս), Պիզայի աշտարակը (12 տոկոս), Վենետիկի Հառաչների կամուրջը (11 տոկոս) եւ Ֆլորենցիայում Դավիթի արձանը (9 տոկոս):

Սելֆիի ֆենոմենը այնպիսի տարածքում է ստացել, որ Սարցանայի համայնքն անգամ սելֆիի համար հատուկ վայրեր է ստեղծել եւ դարձել Իտալիայում առաջին սելֆի-քաղաքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ