News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում բեռնատարի վարորդը 153 մլն դոլար է շահել «Մեգա Միլիոն» վիճակախաղի տոմսով, որը գնել է Փենսիլվանիայի կանգառներից մեկում, հաղորդում է Associated Press գործակալությունը։

Գումարը շահած վարորդը՝ Սթիվեն Փելոքինը, կարող էր շահած գումարից միանգամից վերցնել 92 մլն դոլարը կամ 30 տարվա ընթացքում աստիճանաբար ստանալ ամբողջ գումարը՝ 153 մլն դոլարը։ Նա նախըտրել է առաջին տարբերակը եւ վերցրել է 92 մլն-ը։ Փելոքինի խոսքով՝ շահումի շնորհիվ ինքը եւ իր կինը կկարողանան դուրս գալ աշխատանքից եւ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։ 52-ամյա վարորդը բնակվում է Վիրջինիա նահանգում եւ աշխատանքի բերումով է եղել Փենսիլվանիայում։

Բեռնատարների համար նախատեսված կանգառը, որտեղից գնվել էր տոմսը, կստանա 100 հազար դոլար պարգեւ։ Փելոքինի շահույթը «Մեգա Միլիոն»-ի պատմության մեջ չորրորդ ամենամեծ շահումն է Փենսիլվանիա նահանգում։ Հունիսին սանտեխնիկը վիճակախաղի տոմսով 136 միլիոն էր շահել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ