Ռուսաստանում քիլերը կատվի փոխարեն, սխալմամբ, գնդակահարել է սպանության պատվիրատուին, որն իր հարազատն է եղել, գրում է ТСН-ն:
33-ամյա տղամարդն իր հարազատի խնդրանքով փորձել է սպանել կատվին, որին կասկածում էին տեղի հավաբնից թռչուններ գողանալու մեջ:
Չարագործը փակ սարայում որսորդական զենքից կրակել է կատվի վրա, սակայն գնդակի դիպել է դռանը, որի հետեւում կանգնած է եղել կատվի սպանության պատվիրատուն:
46-ամյա տղամարդը կրծքավանդակին մահացու վիրավորում է ստացել:
Կատուն ողջ է մնացել եւ հասցրել է փախչել: