News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գլոստեր քաղաքում բրիտանացի հնագետները երկու հազար տարվա հնության կղմինդրի վրա կատվի թաթի հետք են հայտնաբերել։ Չնայած հռոմեական դարաշրջանին պատկանող կղմինդրի կտորը Բրիտանիայում գտել էին դեռեւս 1969 թ, սակայն գիտնականները միայն հիմա են ուշադրություն դարձրել կենդանու հազվագյուտ հետքի վրա։ Գտածոյի մասին հայտնում է BBC News-ը։

Գլոստերի քաղաքային թանգարանի հնագետները ենթադրում են, որ կատուն պատահաբար անցել է արեւի տակ չորացող կավե կղմինդի վրայով։  Եվ դա տեղի է ունեցել մեր թվարկության մոտավորապես 100 թվականին։

Տեգուլա տեսակի կղմինդրը (հարթ կղմինդր՝ դեպի վեր ծալված ծայրերով) հետագայում օգտագործվել է ժամանակակից Բերքլի սթրիթ փողոցում գտնվող շենքերից մեկի կտուրի համար՝ հայտնում է Lenta-ն։

Գիտնականները նշում են, որ իրենք հաճախ են սանդալների, շան թաթերի, ու նույնիսկ խոզերի կճղակների հետքեր հայտնաբերում հռոմեական Բրիտանիայի ժամանակաշրջանի կղմինդրերի վրա, բայց կատվազգիների թաթերի հետքերը շատ հազվադեպ են պատահում։

Հիմա գտածոն ցուցադրված է քաղաքային թանգարանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ