News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի փողոցներում ավելի հաճախ են հանդիպում վարդագույն երանգ ունեցող արտասովոր աղավնիներ։ Այս տարօրինակ թռչունների առեղծվածային ծագումնաբանությունը գրավել է Mashable պարբերականի ուշադրությունը։

Կայքի տվյալներով՝ ամեն ինչ սկսվել է թվիթից, որը հայտնվել է Manchester Evening News-ի բլոգում։ Պարբերականը Սթոքփորթ քաղաքում արված մի լուսանկար էր հրատարակել, որի վրա մի փետրաթափ վարդագույն աղավնի էր պատկերված։ Լուսանկարը՝ հոդվածի հղումով հանդերձ, շատ արագ տարածվել է ինտերնետում, եւ բոլորը սկսել են ոգեւորված պատմել, որ իրենք էլ են տեսել վարդագույն աղավնիներ, հայտնում է RG-ն։

Այսօր ոչ ոք հստակ չի կարող ասել, թե  հատկապես որտեղից են հայտնվել այդ վարդագույն թռչունները։ Բրիտանացիների մի մասը կարծում է, որ այդ թռչունները կարող էին լինել ինչ-որ մեկի հարսանեկան արարողության մասը, ինչից հետո թռչունները  թռչել են տարբեր կողմեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ