News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական ընկերությունները պլանավորում են օգնել Իրանին վառելիքային արդյունաբերության սարքավորումների արտադրության գործում եւ ընդհանուր առմամբ ընդլայնել իրենց մասնակցությունն այս ոլորտում։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ ունեցած հանդիպման ավարտին։

«Ֆրանսիական ընկերությունները պատրաստվում են զգալի մասնակցություն ունենալ Իրանի նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում եւ շարունակել իրենց գործունեությունը ներդրումային եւ ֆինանսական ուղղությամբ։ Իրանական եւ Ֆրանսիական ընկերությունները պլանավորում են համագործակցել Իրանի վառելիքային արդյունաբերության համար ֆրանսիական ապրանքանիշերով սարքավորումներ արտադրելու ոլորտում»,- մեջբերում է Զանգանեի խոսքը իրանական Press TV հեռուստաալիքը։

Թեհրանում կայացած բանակցությունների ավարտին նախարարը նաեւ ողջունել է հանքավայրերի համատեղ մշակման գործում Total ընկերության մասնակցությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ