News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայկական արմատներ ունեցող ամերիկացի կոնգրեսական Աննա Էշուն, որը մայրական կողմից նաեւ Բաբայան է, հայ-ամերիկյան կապերի ամրապնդման ամենաեռանդուն կողմնակիցներից մեկն է: Կոնգրեսականի խոսքով, հաշվի առնելով հայ-ասորական արմատները, ինքը կարող է հատուկ դեր խաղալ այդ հարաբերությունների ամրապնդման գործում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

«Ես զգում եմ, որ հատուկ պատասխանատվություն ունեմ, այսպես ասած, սուրբ պարտավորվածություն՝ օգնելու հայ ժողովրդի հետ հարաբերությունների զարգացմանը»,-ասել է նա:

Միացյալ Նահանգները պետք է աջակցի Հայաստանում պետական եւ հանրային հաստատությունների զարգացմանը, համոզված է Աննա Էշուն, որի խոսքով հենց այդ հաստատություններն են այնուհետեւ ժողովրդավարության զարգացման լավագույն գործիքը դառնում, ինչն էլ իր հերթին կբարելավի տնտեսական վիճակը երկրում:

Կիսվելով ապրիլին՝ Ցեղասպանության հիշատակի օրերին, Հայաստան կատարած իր այցի տպավորություններից, կոնգրեսականը նշեց, որ հաճույքով նկատել է տաղանդավոր երիտասարդների բազմությունը Հայաստանում.

«Երիտասարդներն ուզում են նայել դեպի ապագան։ Աայսպիսով՝ Հայաստանը պետք է ի վիճակի լինի պահպանելու այդ երիտասարդներին, պայմաններ ստեղծելով նրանց համար, որպեսզի տեղի չունենա ուղեղների արտահոսք եւ որ նրանք Հայաստանում մնալու պատճառ ունենան, վերականգնեն ու զարգացնեն երկրի տնտեսությունը»:

ԱՄՆ-ի տեխնոլոգիապես ամենազարգացած Սիլիկոնի հարթավայրը ներկայացնող կոնգրեսականի Էշուի խոսքով, այս հարցում Հայաստանին լուրջ աջակցություն պետք է ցուցաբերի Միացյալ Նահանգները, օգնելով կրթել եւ իրենց երկրի ներսում նոր հնարավորություններ ստեղծել հայ երիտասարդների համար:

«Նրանք նայում են դեպի Արեւմուտք եւ ցանկանում են Արեւմտյան ժողովրդավարություն կառուցել, ժողովրդավարություն, որը թույլ կտա երկիրը ոտքի կանգնեցնել», - ավելացրեց կոնգրեսականը:

Աննա Էշուն ավելացրեց, որ ապագայում անպայման նպաստելու է Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացմանը եւ հիշեցրեց, որ հայ ժողովուրդն Ամերիկայի Կոնգրեսում ունի բազմաթիվ բարեկամներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ