Ուկրաինայի բնակիչները երկրի զինված ուժերին աջակցելու նպատակով կես տարվա ընթացքում 4 մլրդ գրիվնա (շուրջ 185 մլն դոլար) են հատկացրել։ Տվյալները հրապարակել է Ուկրաինայի հարկային պետական ծառայությունը, հաղորդում է ուկրաինական «112 Ուկրաինա» հեռուստաաալիքը։
«Ընթացիկ տարվա հունիսին հարկատուները պետական բյուջե 796,6 մլն գրիվնա ռազմական հարկ են վճարել։ 2015թ. հունվար-հունիս ամիսներին, ընդհանուր առմամաբ, երկրի պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 4 մլրդ գրիվնա ռազմական հարկ»,- ասված է հարկային ծառայության հաղորդագրության մեջ։ Ռազմական հարկը՝ 1,5%, գանձվել է սեփականության իրավունքի փոխանցման հետ կապված արժութային գործարքներից ստացված եկամուտներից։