News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայության հիմնարկի տնօրեն Սուրեն Չիբուխչյանի հայրը՝ Սամվել Չիբուխչյանը մեղադրվում է հիշյալ հիմնարկից խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Չիբուխչյանն Արթուր Ասրյանի կողմից աշխատանքի չգալու թույլտվություն տալու միջոցով հափշտակել է վերջինիս 12 ամսվա աշխատավարձի գումարը` ընկերությանը պատճառելով զգալի չափի՝ 480000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Սամվել Չիբուխչյանին այս հարցում օժանդակել է ընկերության ինժեներ Համլետ Բլբուլյանը:

Սուրեն Չիբուխչյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին, իսկ Համլետ Բլբուլյանին՝ 38-178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ Իջեւանի կոմունալ ծառայության տնօրենը գումարներ է յուրացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրել են հարցաքննության. Ռուբեն Մելիքյան
Կրկին մեծ շնորհակալություն՝ աջակցության համար։ Առանց հանրային լայն համախմբման (քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ...
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ,  5-ը կալանավորվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել՝...
Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը...
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Ամենաշատ