News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Նաիրիտ» գործարանի նախկին եւ ներկա մի քանի տասնյակ աշխատակիցների այսօր՝ հուլիսի 30-ին, Կառավարության շենքի դիմաց հայտարարած անժամկտ նստացույցը մի քանի ժամից դադարեցվել է:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Նաիրիտ» գործարանի աշխատակից Տիգրան Մինասյանը նշեց, որ նստացույցը դադարեցրել են, քանի որ նաիրիտցիների մեծ մասը չի մնացել Կառավարության մոտ:

«Մնացել էինք ընդամենը 30 հոգի, եւ այդ 30-ից ընդամենը 4 հոգին էին ցանկանում շարունակել նստացույցը: Քանի որ քիչ էինք, այդ պատճառով որոշեցինք դադարեցնել նստացույցը: Սպասելու ենք մինչեւ երկուշաբթի: Եթե մեր աշխատավարձերը չփոխանցվեն, երկուշաբթի կրկին նույն պահանջով հավաքվելու ենք Կառավարության դիմաց»,-ասաց նա:

Նշենք, որ «Նաիրիտի» 700 աշխատակիցների աշխատավարձերը վերջին շաբաթվա ընթացքում վճարվել են: Կառավարությունը դեռ չի վճարել եւս 1200 աշխատակցի աշխատավարձերը: Աշխատավարձը կհատկացնի պետությունը՝ էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների շահույթի հաշվին:

Նաիրիտցիները բազմիցս բողոքի ակցիաներ են կազմակերպել կառավարության ու նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին: Ձեռնարկությունը չի աշխատում 2010 թվականի ապրիլից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ