News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստան հնարավոր կլինի ներկրել 1 նոթբուքից եւ 2 բջջային հեռախոսից ոչ ավելի։ Հասարակ քաղաքացիների համար ոչ առեւտրային ներմուծման ծավալների նոր սահմանափակումների մասին համապատասխան որոշումն ընդունվել է հուլիսի 30-ի Կառավարության նիստում։

Դեղորայքի դեպքում հնարավոր է ներմուծել ոչ ավել, քան 5 անուն դեղամիջոց՝ յուրաքանչյուրից 3 փաթեթ, եթե բժշկական տեղեկանքով չի հաստատվում, որ բուժման համար ավելի մեծ քանակ է անհրաժեշտ։

Թանկարժեք զարդեր թույլատրվում է ներկրել ամեն տեսակից 3 հատից ոչ ավել, իսկ թանկարժեք քարեր (ադամանդից բացի) ոչ ավել, քան 1 կարատ կամ 1 կարատից խոշոր միայն մեկ քար։ Երկու խմբի համար գնային սահմանափակում է դրված. արժեքը չպետք է գերազանցի 25 հազար դոլարը։ Ոսկյա զարդերից առանձին՝ ալմաստ եւ ադամանդ ներկրել չի կարելի։

Ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքների թույլատրելի շեմը 2 լիտրն է կամ 2 լիտրը գերազանցող մեկ շիշը։ Ծխախոտի քանակը սահմանափակվում է 400 հատով, իսկ բենզինը՝ 10 լիտրով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ