News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 «Օֆշորի» գործով դատական նիստին այսօր՝ հուլիսի 30-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բանավեճ ծավալվեց տուժող Փայլակ Հայրապետյանի եւ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի միջեւ։

Աշոտ Սուքիասյանը հայտարարեց, որ Փայլակ Հայրապետյանը ժամանակին պահանջել է իր անունով ձեւակերպել Սիերա Լեոնեի՝ իր ամբողջ ունեցվածքը` սպառնալով, որ այլապես խնդիրներ կառաջացնի ամբաստանյալի համար:

«Գործում ռուսերենով մի փաստաթուղթ կա, որով պահանջում եք Աֆրիկայում ունեցած հանքերս Ձեր անունով ձեւակերպեմ, եթե չձեւակերպեմ, պրոբլեմներ կունենամ, իսկ եթե ձեւակերպեմ, իմ դեմ քրեական գործ չեք հարուցի»,- Փայլակ Հայրապետյանին դիմելով ասաց Աշոտ Սուքիասյանը, ինչին ի պատասխան՝ տուժողն ասաց. «Ես ուզում էի մեկը մյուսով փոխարինեինք, բայց դու այնտեղ ի՞նչ ունեիր, որ իմ անունով ձեւակերպեիր: Հիմա ինձնից գողացել ես ունեցվածքս, քրեական գործ եմ հարուցել»:

Փայլակ Հայրապետյանի պատասխանին Աշոտ Սուքիասյանը քմծիծաղով արձագանքեց։

 «Հենց դատավարությունը ավարտվի, ֆիլմ եմ նկարելու, միայն չգիտեմ՝ Հայրապետյանի դերն ով կարող է խաղալ»,- կատակեց Սուքիասյանը, ինչից հետո նախագահող դատավորը նրան զգուշացրեց կոռեկտ լինել իր արտահայտություններում եւ չվիրավորել դատավարության մասնակիցներին:

Աշոտ Սուքիասյանը նաեւ հետաքրքրվեց, թե ինչու էր Փայլակ Հայրապետյանը ադամանդի հանքարդյունաբերության գործարքի ամբողջ ընթացքում հրաժարվում փաստաբանների կողմից կազմված պայմանագրերից։

«Ինչու՞ չէիք ստորագրում իմ եւ նույնիսկ Ձեր փաստաբանների կողմից կազմված պայմանագրերը: Գուց դա հատուկ էիք անում, որ հետագայում ինձ մեղադրե՞ք խարդախության մեջ», - ասաց Սուքիասյանը:

Փայլակ Հայրապետյանը պարզաբանեց, որ այդ պայմանագրերը շատ ուշ են իրեն առաջարկել ստորագրել:

«Այո, առաջարկել եք պայմանագիր ստորագրել, բայց երբ արդեն ինձ բերել էիք կործանման եզրին: Վարկերն արդեն ստացել էիք: Դրա  նպատակ այն էր, որ այսօր ասեիք՝ ես էդ վարկերի հետ գործ չունեմ»,-ասաց Հայրապետյանը:

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ մեղադրողը շտապում էր մեկ այլ նիստի: Հաջորդ դատական նիստին կհարցաքննվեն գործով մյուս տուժողները:

Հիշեցնենք, որ «Օֆշորի գործով» տուժող ճանաչված, ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել «Ամերիաբանկում», որն այն գնահատել է 33 միլիոն դոլար եւ դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինը, պայմանավորվածության համաձայն, այդ գումարը Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:

Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Սամվել Կճոյանը: Սակայն 2014թ. հունվարին Թբիլիսում ձերբակալված եւ հինգ ամիս անց  հայաստանյան իրավապահներին արտահանձնված Սուքիասյանը, պնդում է, որ Տիգրան Սարգսյանը և արքեպիսկոպոս Կճոյանը որևէ կապ չունեն օֆշորային այդ ընկերության հետ, և որ նրանց ստորագրություններն անձամբ ինքն է կեղծել:

Գործով միակ մեղադրյալն այս պահին գործարար Աշոտ Սուքիասյանն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 1-ին կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց:

Ներկայում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հերքում են իրենց առնչությունները օֆշորային գործին: Միաժամանակ, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Տիգրան Սարգսյանի քաղաքացիական հայցն ընդդեմ Փայլակ Հայրապետյանի, որով նախկին վարչապետը պահանջում է հերքել լրատվամիջոցներում իր հասցեին հնչեցրած մեղադրանքները, որոնք նա համարում է զրպարտություն, և հասցված բարոյական վնասի դիմաց 1 միլիոն ՀՀ դրամ փոխհատուցել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Ամենաշատ