News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իտալական Ջենովայի բնակիչը 62 տարեկանում անձը հաստատող առաջին փաստաթուղթն է ստացել: Ըստ TheLocal.i-ի, այս ամբողջ ընթացքում տղամարդն «անտեսանելի» է եղել պետության համար: Նրա գոյության միակ պաշտոնական ապացույցը 1953 թվականից հիվանդանոցում պահվող ծննդյան վկայականն է եղել:

Իտալացին ծնվել է Պիետրո անունով, իսկ ազգանունը իտալական պարբերականը չի նշում: Մայրը որոշել է, որ չի կարող մեծացնել որդուն, եւ նրան հանձնել է Ռեջո-Էմիլիա քաղաքում գտնվող միանձնուհիների վերահսկողության ներքո գործող դպրոց: Պիետրոն երբեք չի տեսել հորը:

Դպրոցին երբեք չեն խնդրել ստուգել Պիետրոյի գրանցումը, եւ իտալացին «անտեսանելի» մեծացել է: Հետագայում նա փոխադրվել է Ջենովա, որտեղ 1970-ական թվականներին աշխատել է առանց պայմանագրի եւ բնակարանի համար առձեռն վճարել:

Ըստ Gazeta-ի, օրենքի հետ Պիետրոն երբեք խնդիր չի ունեցել, չի հեռացել երկրից, հիվանդանոց չի ընկել, բանկային հաշիվ չի բացել: Նրան փաստաթուղթ է պետք եկել 2.5 ամիս առաջ, երբ 62 տարեկանում որոշել է բուժզննում անցնել: Նա փորձել է անձը հաստատող փաստաթուղթ ստանալ, սակայն անունից եւ ծննդյան օրից բացի, որեւէ այլ տեղեկություն չի կարողացել տրամադրել:

Ծննդյան վկայականը որոնելու համար շատ ժամանակ է ծախսվել, սակայն ի վերջո այն գտել են: Արդյունքում Պիետրոն կյանքում առաջին անգամ անձը հաստատող փաստաթուղթ է ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ