News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանի որդու խանութին հուլիսի 7-ին մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանի կողմից քարով հարվածելու դեպքով նյութերը մերժվել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ մերժվել է բողոքի բացակայության հիմքով:

Նշենք, որ նշանակվել էր ապրանքագիտական փորձաքննություն: Զարզանդ Նիկողոսյանը ստորագրությամբ ազատ էր արձակվել: Ի դեպ, դեպքի հաջորդ օրը Զարզանդ Նիկողոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր, որ խանութին քարով իսկապես ինքն է հարվածել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. հուլիսի 7-ին ժամը 04.00-ին շրջիկ ծառայություն իրականացնող խմբի ծառայողները Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցից բերման են ենթարկել Սյունիքի մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանին, որը քարով հարվածել եւ կոտրել է Հ.Ավետիսյան փողոցի թիվ 1 հասցեում գործող մթերային խանութ-սրահի մուտքի ապակե դուռը: Պարզվել է, որ խանութը պատկանում է Գերասիմ Աթաջանյանին, որը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանի որդին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապարան-Քուչակ ճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ը. փրկարարները հոսանքազրկել են մեքենաները
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են VAZ (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1995 թ․) և Nissan...
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Ամենաշատ