News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հուլիսի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ակադեմիական դասընթացներն ավարտած շրջանավարտների հետ: Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անկաշկանդ զրույց է ունեցել սպաների հետ, շնորհավորել է ծառայողական նոր պաշտոններ ստանձնելու կապակցությամբ:

Ողջունելով ՀՀ, ՌԴ, Չինաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Գերմանիայի եւ ԱՄՆ ակադեմիական դասընթացներն ավարտած շրջանավարտներին՝ Սեյրան Օհանյանը կարեւորեց ռազմական բարձրագույն կրթության ստացած սպաների դերը ազգային բանակի մարտական պատրաստականության ամրապնդման գործում, հորդորեց այսուհետ եւս չզլանալ եւ ծառայությունից ազատ ժամանակահատվածը տրամադրել ուսմանը:

Այնուհետեւ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց բոլոր շրջանավարտներին դասընթացների ավարտի եւ նոր նշանակումների, առանձին դեպքերում էլ՝ հերթական զինվորական կոչումների շնորհման կապակցությամբ, մաղթեց նրանց խաղաղ եւ արգասաբեր ծառայություն:

Ընդգծելով, որ ակադեմիական դասընթացների շրջանավարտների մի մասը ռազմական կրթությունը ստացել է Հայաստանում եւ նշելով, որ տարեցտարի կավելանա մեր երկրում բարձագույն ռազմական կրթություն ստացած սպաների թիվը, Սեյրան Օհանյանը հույս հայտնեց, որ ծառայության նոր վայրերում գործնականում կիրառելով ակադեմիական դասընթացների ընթացքում ստացած գիտելիքները՝ սպաներն առավել կբարձրացնեն ՀՀ ԶՈւ մարտական պատրաստականության աստիճանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ըստ կառավարության որոշման, Ադրբեջանի հարձակման հետևանքով տուժել է այս ընկերությանը պատկանող մի...
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
Շուտով կլրանա 2018 թ. իշխանափոխության 6 տարին, և վաղուց պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն...
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս...
Ամենաշատ