News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ հուլիսի 30-ին, հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրաքյան Քրդստանի  պլանավորման նախարար Ալի Սինդիին:

Հանդիպման ընթացքում հյուրը ներկայացրել է Իրաքյան Քրդստանի կրթական համակարգը եւ նշել, որ իր Հայաստան կատարած այցի հիմնական նպատակը համագործակցության եզրեր փնտրելն է եւ այս տեսանկյունից կարեւորում է համագործակցությունը կրթության բնագավառում՝ հատկապես շեշտելով բարձրագույն կրթության ոլորտում երկկողմ կապերի զարգացման կարեւորությունը: ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգը, նշել է, որ հիմնված լինելով խորհրդային կրթական մոդելի վրա, վերջին շրջանում մեր կրթական համակարգն արդիականացվել ու նկատելիորեն բարեփոխվել է. «Հատկապես Հայաստանի բարձրագույն կրթական համակարգն այսօր առավել մոտ եվրոպական կրթական մոդելին եւ ընդգրկված է եվրոպական կրթական տարածքում»,- իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը:

Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանի մի շարք բուհերում այժմ կազմակերպվում է միջազգային չափանիշներով օտարալեզու /անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն/ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ բժշկական, ճարտարագիտական եւ ՏՏ ոլորտի մասնագիտություններով: Հյուրերին հետաքրքրել է հատկապես անգլալեզու բուհական մասնագիտական ծրագրերը, որոնց ծանոթանալու նպատակով նրանք այցելություններ կունենան նաեւ մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություններ: Կողմերը հույս են հայտնել, որ միջպետական կապերի ամրապնդումը նոր հեռանկարներ կբացի երկկողմ կրթական համագործակցության եւ ուսանողների փոխանակումների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ