News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նորզելանդացի հորը, որն ավելի քան կես միլիոն դոլար է հավաքել Դաունի սինդրոմով ծնված որդու՝ Լեոյի համար, մեղադրում են հարձակման մեջ:

Սեմյուել Ֆորեսթը, որը վերջերս Հայաստանից կնոջ հետ փոխադրվել է Նոր Զելանդիա, հուլիսի 30-ին ներկայացել է դատարան, քանի որ նրա դեմ կնոջ վրա հարձակվելու մեղադրանք է առաջադրվել: Տղամարդը, սակայն, ըստ նորզելանդական stuff.co.nz կայքի, հերքում է բոլոր մեղադրանքները եւ կրկին դատարանի առջեւ կկանգնի սեպտեմբերին:

Հարձակման զոհը Տրինա Մաքլեչլենն է՝ հիմնադրամի նախկին հոգաբարձուն, որը Ֆորեսթը ստեղծել էր որդու անունով եւ փոխանցել հավաքված 600 հազար դոլարը: Ավելի վաղ Տրինան նրան մեղադրել էր հիմնադրամից գումար վերցնելու մեջ:

Դատարանում արված հայտարարության համաձայն, բարկանալով՝ Ֆորեսթը սեղանը շրջել է կնոջ վրա, այնուհետեւ հարվածել գլխին: Մաքլեչլենի հավաստմամբ, հարվածի արդյունքում խոսքի հետ կապված խնդիրներ ունի:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Նոր Զելանդիայի քաղաքացի Սեմյուել Ֆորեսթը եւ Ռուզան Բադալյանը՝ Դաունի սինդրոմով ծնված փոքրիկ Լեոյի ծնողները, հաշտվել են եւ փոխադրվել Նոր Զելանդիա:

Հիշեցնենք, որ Լեոն ծնվել է հունվարի 21-ին, Երեւանում: Նրա մոտ Դաունի սինդրոմ են ախտորոշել: Առաջինն այդ մասին հայտնել է երեխայի հայրը՝ միջազգային լրատվամիջոցներին հայտարարելով, որ կինը որոշել է հրաժարվել երեխայից, իսկ ինքը՝ ոչ: Դա էլ նրանց բաժանման պատճառ էր դարձել: Ավելի ուշ Ռուզան Բադալյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ դա արել է հանուն երեխայի ապագայի: Ըստ նրա, Նոր Զելանդիայում Լեոն կունենա այն, ինչ Հայաստանում նրան երբեք չեն տա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը...
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
Ամենաշատ