News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հուլիսի 22-ից 24-ը ՌԴ ԱԳՆ, ՌԴ Վիեննայի ՄԱԿ-ի կառույցներում մշտական ներկայացուցչության եւ Միջուկային Էներգիայի Պետական Բաժնետիրություն «Ռոսատոմ» ընկերության հրավերով ՌԴ Վոլգոդոնսկ քաղաքում գտնվող Ռոստովի ատոմակայան այցելեցին ԱԷՄԳ-ում հավատարմագրված մշտական ներկայացուցիչները:

Պատվիրակության կազմում էին ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանը եւ մի շարք երկրների դեսպաններ, ԱԷՄԳ Միջուկային Էներգիայի հարցերով Գլխավոր տնօրենի տեղակալը, Ուրանի հարստացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենը, «Ռոսատոմ» ընկերության ղեկավարությունը, միջուկային էներգետիկայի հարցերով խորհրդատուներ եւ փորձագետներ:

Այցի շրջանակներում դեսպան Արման Կիրակոսյանն իր ռուսաստանյան գործընկերների հետ քննարկեց միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ՌԴ միջեւ համագործակցության առդի հարցերը, Մեծամորի եւ Ռոստովի ատոմակայանների միջեւ փոխգործակցության հեռանկարները:

Այցի ընթացքում պատվիրակությունն այցելեցին «Ատոմմաշ» ընկերության մասնաճյուղ, որտեղ արտադրվում են ԱԷԿ-ների, ջերմային կայանների եւ նավթագազաքիմիական կայանների սարքավորումներ: Տեղի ունեցած խորհրդակցության քննարկումների առարկան էր միջուկային էներգետիկայի բնագավառում միջազգային համագործակցությունը, ռուսական նախագծով ատոմակայանների շահագործման եւ սարքավորման փորձը, ինչպես նաեւ անվտանգության համակարգերը եւ ռուսական կայանների վերազինումը նոր սարքավորումներով, որոնք մշակվել եւ իրականացվել էին ԱԷՄԳ անվտանգության չափանիշներին համապատասխան:

Այցի շրջանակներում հյուրերը հանդիպեցին Վոլգոդոնսկի քաղաքապետին, քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության վարչության պետին, ինչպես նաեւ այցելեցին Ռոստովի ԱԷԿ-ի փորձագետների վերապատրաստման կենտրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գներն առաջին եռամսյակն ավարտել են ուժեղ աճով
Մարտին Brent-ը թանկացել է 4,6%-ով, WTI-ն՝ 6,3%-ով...
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Ամենաշատ