News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայում քրդերին ճնշման շրջանակներում հերթական քայլն է տեղի ունեցել։ Հանրապետական դատախազությունը 2014-ի հոկտեմբերի 6-8 տեղի ունեցած իրադարձությունների գործով հետաքննություն է սկսել «Ժողովուրդների դեմոկրատական»  (HDP) կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի դեմ։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի հանրապետական դատախազությունը HDP-ի առաջնորդի դեմ հետաքննություն է սկսել «Հասարակական խաղաղության դեմ իրագործվող հանցանքներ» բաժնի «Ժողովրդի մի մասին մյուս մասի դեմ զինել ու հրահրել» մեղադրանքով։

Դատախազությունը պատրաստվում է դիմել խորհրդարանին՝ Դեմիրթաշին զրկելու անձեռնխելությունից եւ պահանջելու է նրա համար 24 տարվա ազատազրկում։

Նշենք, որ 2014-ի  հոկտեմբերի 6-8-ը Թուրքիայի մի շարք քաղաքներում քրդերը բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ պնդելով, որ Թուրքիայի աջակցությամբ «Իսլամական պետության» ահաբեկիչները կոտորում են Քոբանիի քուրդ բնակչությանը եւ կոչ էին անում թույլ տալ քրդերին գնալ Քոբանի եւ պաշտպանել խաղաղ բնակչությանը։

Այս բողոքի ակցիաների ժամանակ տարբեր պատճառներով սպանվել է մոտ 50 հոգի։

Հիշեցնենք, որ HDP Թուրքիայի միակ խորհրդարանական կուսակցությունն է, որն ընդունում է Հայոց ցեղասպանությունը եւ իշխանություններին մշտապես կոչ է անում առերեսվել սեփական պատմության հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ