Թուրքական օդուժի կողմից «Իսլամական պետության» ահաբեկչներին ռմբակոծելու փոխարեն PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) Իրաքում գտնվող ճամբարները ուժգին ռմբակոծության ենթարկելուց հետո քուրզ զինյալները Թուրքիայում վերսկսել են զինվորականների եւ ոստիկանների դեմ հարձակումները։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արեւելյան Շրնաք նահանգում արձակուրդից վերադարձող զինվորներին ուղեկցող զինվորական ավտոշարասյունը հայտնվել է քուրդ զինյալների կրակահերթի տակ։
Սկսված բախման հետեւանքով սպանվել է 3 թուրք զինվորական եւ մեկ քուրդ զինյալ։