News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշումը չեղարկել պահանջող  «Ոտքի Հայաստան» նախաձեռնության իրազեկման երթն ավարտվեց:  NEWS.am-ի հետ զրույցում «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Գեւորգ Եղիազարյանը նշեց, որ իրազեկման երթը դրական արդյունք տվեց, քանի որ երթին միացան նաեւ այլ քաղաքացիներ։

«Անշուշտ, իրազեկման ակցիան դրական արդյունք ունեցավ: Քիչ մարդկանցով գնացինք, շատով վերադարձանք: Մեզ միացան նաեւ Ռուսաստանի քաղաքացիներ»,-ասաց նա:

Նշենք, որ այժմ Հանրապետության հրապակում «Ոտքի Հայաստան» նախաձեռնության 2 տասնյակ ակտիվիստներ կան, իրավիճակը խաղաղ է, նրանք պատրաստվում են այսօր էլ գիշերել հրապարակում։ Ակտիվիստներին հսկում են մոտ 6 տասնյակ  ոստիկաններ:

Հիշեցնենք, որ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության հայտարարած 72 ժամը այսօր լրանում է, սակայն ակտիվիստները շարունակում են մնալ Հանրապետության հրապարակում, քանի դեռ չեն հասել իրենց նպատակին եւ նստացույց չեն արել հրապարակի կենտրոնում` «գորգին»։ Նրանք արդեն երեք գիշեր անցկացրել են Հանրապետության հրապարակում, նրանց շարունակում են հսկել մեծ թվով ոստիկաններ: «Ոտքի՛, Հայաստան» շարժումը պահանջում է չեղարկել էլեկտաէներգիան թանկացնելու ՀԾԿՀ որոշումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ