News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, որը հուլիսի 25-ին ձերբակալվեց, օրերս պարգեւատրվել է ԵԿՄ հուշամեդալով: Պարզվում է` Տիգրան Խաչատրյանը Գորիսի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավարն է:

Կապանի փոխքաղաքապետ, Սյունիքի մարզի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավար Ռոդոլֆ Սարգսյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրուցում հաստատեց Խաչատրյանին պարգեւատրելու լուրը եւ սկսեց գովերգել նրան: «Երբ նա համալրել է երկրապահի շարքերը, դրսեւորել է շատ ակտիվություն եւ շատ նորմալ կազմակերպել է միջոցառումները, այդ իսկ պատճառով ներկայացվել է խրախուսման: Արժանացել է ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի կողմից հուշամեդալի»,- ասաց Սարգսյանը: Ավելին՝ ըստ Կապանի փոխքաղաքապետի՝ Տիգրան Խաչատրյանը շատ նորմալ վարք ունի եւ «շատ դաստիարակված տղա է»:

Հետաքրքիր է, եթե Սարգսյանը լիներ Զաքարյան կամ Բուդաղյան եղբայրների փոխարեն, նույնը կասե՞ր Տիգրան Խաչատրյանի մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ