News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում . «Պարզվում է, որ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը էքստրեմալ տուրիզմի սիրահար է եւ երիտասարդ տարիներին զբաղվել է սպորտային նավարկություններով:

Քոչարյանը մեր թղթակցի հետ զրույցում պատմել է, որ դեռեւս 60-ական թվականներին ընկերների հետ լաստեր է պատրաստել եւ ամեն տարի մեկնել տարբեր վայրեր, այդ թվում՝ Բայկալ լիճ:

Քոչարյանը հիմա այլեւս նման բաներով զբաղվելու ժամանակ չունի: Լրագրողի հարցին՝ եթե ընտրելու հնարավորություն ունենար, ո՞ր կենսակերպը կընտրեր՝ սպո՞րտը, թե քաղաքականությունը, նա խուսափել է պատասխանել:

Այնուամենայնիվ, Քոչարյանը նշել է, որ իր համար կարեւոր է աշխատանքը, իսկ երբ հնարավորություն է լինում գոնե երկու շաբաթով արձակուրդ վերցնել, նախընտրում է թոռնիկների հետ լինել:

Նա, միեւնույն ժամանակ, նախանձով է նկատել, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրոն իր մեկամսյա արձակուրդը ծախսում է էքստրեմալ տուրիզմի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ