Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին հուլիսի 24-ի երեկոյան ձորն ընկած 28-ամյա Գոռն արդեն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժության բաժանմունք: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին հիվանդանոցից:
Նրանց փոխանցմամբ՝ երիտասարդի վիճակը կայուն է:
Նշենք, որ 28-ամյա Գոռի ողնաշարն է վնասվել, ինչպես նաեւ ունի գլխի սալջարդ:
Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հուլիսի 24-ին ժամը 23.34-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները 28-ամյա Գոռ Ս.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային եւ տեղափոխել Վանաձոր քաղաքի ԲԿ, ապա Երեւան: