News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ԱՄՆ ճնշման տակ հարյուրավոր նացիստական հանցագործների է ազատել։ Այս մասին հայտնում է Sputnik-ը՝ վկայակոչելով բրիտանացի պատմաբան, Լոնդոնի համալսարանի դոկտոր Դեն Փլեշին։ ՄԱԿ ռազմական հանցագործությունների հանձնաժողովի փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում նա բացահայտել է, որ այդ քայլերը ձեռնարկվել են, որպեսզի Գերմանիան սառը պատերազմում դառնա ԱՄՆ դաշնակիցը։

Փլեշը իր ուսումնասիրած փաստաթղթերից մասնավորապես պարզել է, որ Մեծ Բրիտանիան ազատել է «Օսվենցիմի հաշվապահ» մականունով հայտնի Օսկար Գենինգին, ինչպես նաեւ Երրորդ Ռեյխի գեներալ-ֆելդմարշալներ Էրիխ ֆոն Մանշտեյնին, Գերդ ֆոն Ռունդշթեդին, Ալբերտ Քեսելրինգին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այսպիսով՝ նացիստական հանցագործներից շատերն առանց մանրամասն քննության ազատության  մեջ են հայտնվել, նշել է Փլեշը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ