News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում ջրհեղեղի պատճառով ավելի քան 37 հազար մարդ է տարհանվել։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել են տեղի իշխանությունները։

Տարերային աղետի պատճառ է դարձել Պարագվայ գետի վարարումը, որի ջրի մակարդակը հասել է 6․14 մետրի։ Ջրհեղեղից ամենից շատ տուժել է մայրաքաղաքի աղքատ թաղամասը, որտեղ մի քանի շաբաթ առաջ՝ հարավամերիկյան պետություն կատարած իր այցի ժամանակ այցելել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ Պարագվայ գետում ջրի մակարդակը կսկսի իջնել մոտավորապես 25 օրից։ Գիտնականները Ասունսիոնում տեղի ունեցած ջրհեղեղը բացատրում են Էլյ Նինյո կլիմայական երեւույթի հետ։ Այս երեւույթն իրենից ներկայացնում է տաք հոսանք, որի հետեւանքով Խաղաղ օվկիանոսի արեւելյան մասում ջերմաստիճանը բարձրանում է 5-9 աստիճանով։

Վերջին ուժեղ Էլյ -Նինյոն արձանագրվել է 2009-2010թթ։ Այդ ֆենոմենը ազդում է քամիների ուղղության վրա, ինչից նվազում է Ատլանտիկայում փոթորիկների առաջացման հավանականությունը։ Դրա հետ մեկտեղ տվյալ կլիմայական երեւույթը, որպես կանոն, հանգեցնում է երաշտի՝ Հարավարեւելյան Ասիայում ու տեղատարափ անձրեւների՝ Հարավային Ամերիկայում, իսկ դրանից առաջացող ուժեղ քամիները կարող են խանգարել Մեքսիկյան նեղուցում նավթի ու գազի արդյունահանմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ