News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Միչիգանի նահանգի Էն Արբոր քաղաքում վայրի հնդուհավը «ահաբեկում է» Միչիգանի հալամսարանական ավանը։ Այս մասին գրում է New York Post-ը։ Թռչունն իր վրա է հրավիրել ուսանողների եւ ԲՈՒՀ-ի անձնակազմի ուշադրությունը։  Նա զբոսնում է ծառապատ տարածքներում, վազում է հեծանվորդների հետեւից, մտնում հանրակացարան, խանգարում ավտոբուսների երթեւեկությանը։

ԲՈՒՀ-ի ոստիկանության փոխտնօրեն Մելիսա Օվերթոնը հայտարարել է, որ հնդուհավն իրեն շատ ագրեսիվ է պահում, սակայն տուժածներ դեռեւս չկան։

Ինչպես հայտնում է Reuters-ը, թռչունը ստացել է «Հնդուհավ Թոմ» անվանումը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ թռչունն ավանում ապրում է գարնանից։ Ավանում կար մեկ այլ հնդուհավ, որը մեքենայի տակ էր ընկել, գրում է Gazeta-ն։

Ավանի ոստիկանությունը դիմել է Բնական պաշարների Միչիգանի դեպարտամենտ, որտեղից առաջարկել են թռչնին հանգիստ թողնել։ Սակայն երբ թռչնի ագրեսիվ վարքից բողոքները շատացել են, դեպարտամենտը թույլ է տվել բռնել նրան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ