News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի եւ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հանդիպումն այսօր՝ հուլիսի 31-ին, հետաձգվեց մեկ շաբաթով:

Լրագրողների հետ զրույցում Պարույր Հայրիկյանը նշեց, որ հանդիպման չկայանալու մասին իմացել է երեկ երեկոյան հեռախոսազանգով: Սահմանադրական դատարանից Հայրիկյանին հայտնել են, որ Վենետիկի հանձնաժողովը նոր փաթեթ է ուղարկել, որն էլ հանձնաժողովի բոլոր անդամներն այս պահին քննարկում են:

ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ մասնագիտական հանձնաժողովի անդամների մոտ տագնապ է առաջացրել այն փաստը, որ քննարկումը լրագրողների ներկայությամբ պետք է լիներ:

«Այս անգամ խուսափեցին քննարկումից, քանի որ իրական հնարավորություն էր ստեղծվել հանրային քննարկման համար: Լրագրողների միջոցով հանրությունը կտեղեկանար, որ մեր փաթեթի նկատմամբ առարկություններ ներկայացնելն անհնար է: Դրա համար սարսափեցին»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Նշենք, որ հուլիսի 30-ին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը երթ էր նախատեսել դեպի Սահմանադրական դատարան՝ պահանջելով, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հաշվի առնի նաեւ իրենց կուսակցության ներկայացրած փաթեթները: Մինչեւ երթի սկսվելը՝ հանձնաժողովից Հայրիկյանին հաջորդ օրը հրավիրել էին քննարկումների, որին վերջինս համաձայնվել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ