News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Դերասանուհի Անի Երանյանի մասնակցությամբ հուլիսի 18-ին տեղի ունեցած վթարից տուժած Հայկ Մխիթարյանի հիշողությունը վերականգնվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական կլինիկայի գիտական ղեկավար Մամիկոն Եղունյանը:

«Հայկ Մխիթարյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Վիճակը շատ լավ է, վնասվածքները որեւէ հետեւանք չեն թողել»,- ասաց Մամիկոն Եղունյանը:

Նշենք, որ Հայկ Մխիթարյանը հիվանդանոց էր տեղափոխվել ծանր վիճակում: Մի քանի օր Հայկը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, նրան միացրել էին արհեստական շնչառության ապարատին:

Հիշեցնենք, որ դերասանուհի Անի Երանյանը 2015թ. հուլիսի 18-ին իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել էր Սեւանի բժշկական կենտրոն: Հիվանդանոց էր տեղափոխվել նաեւ նրա մեքենայի ուղեւոր Հայկ Մխիթարյանը, Իզաբելա Դանիելյանը:

Ավտովթարի հետեւանքով տուժել էր նաեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Գագիկ Պողոսյանը, նրա կինը՝ Մարինե Կարապետյանը, նրանք եւս դիմել էին հիվանդանոց:

Հուլիսի 31-ին Քննչական կոմիտեն մերժել էր դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը բողոքի բացակայության պատճառաբանությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Ամենաշատ