News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի վերջին Կազանում՝ Բարձրագույն  մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը։

«Մեր երկրների ղեկավարների միջեւ արդեն 5 տարի է՝ ամենամյա տարբեր հանդիպումներ են կայանում, որոնց թվում՝ Բարձրագույն  մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում։ Անցյալ տարի Խորհրդի նիստը կայացավ Անկարայում։ Այս տարի հանդիպումը կկայանա նոյեմբերի վերջին Ռուսաստանում՝ Կազանում։ Ավելի կոնկրետ օր չեմ կարող նշել»,- ասել է դեսպանը։

Նրա խոսքով՝ բանակցությունների թեմաներից մեկը կլինի «Թուրքական հոսք»-ը։ «Բնական է, որ այդ հարցը կքննարկվի»,- ասել է դեսպանը՝ չբացառելով, որ հնարավոր է ինչ-ինչ պատճառներով երկու նախագահները ավելի վաղ հանդիպեն։

«Հնարավոր է, որ դա տեղի ունենա նախքան Էրդողանի ժամանելը Կազան։ Չենք բացառում այս ենթատեքստից դուրս հանդիպման հնարավորությունը։ Միգուցե դա լինի ինչ-որ միջազգային գագաթնաժողով։ Ուզում եմ հիշեցնել, որ G-20-ի հանդիպումը այս տարի կայանալու է Անթալիայում»,- ընդգծել է դիվանագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ