News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվան եւ Անկարան շարունակում են «Թուրքական հոսք» նախագծի նախապատրաստական աշխատանքները, եւ բանակցությունները փակուղում չեն: Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիդ Յարդիմը «Ռիա Նովոստի» գործակալության հետ զրույցում:

«Չեմ կարծում՝ բանակցությունները փակուղում են, դրանք շարունակվում են»,- ասել է դեսպանը: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ հարցի շուրջ պաշտոնական բանակցությունները չեն մեկնարկել, սակայն նախապատրաստական աշխատանքի ուղղությամբ կան շփումներ, քանի որ «նախագիծը ծավալուն է, եւ տարբեր հարթություններում նախապատրաստական աշխատանքի անհհրաժեշտություն կա»: Ըստ դեսպանի՝ «ասել, որ ներկայում նախագծի իրականացումը ժամանակացույցից հետ է մնում ինչ-որ պատճառով, սխալ է»:

«Ամենակարեւորն այն է, որ աշխատանքը շարունակվում է: Օրինակ, համեմատության համար, «Կապույտ հոսք» նախագծի դեպքում որոշման ընդունումից մինչեւ իրականացում տեւել է հինգ տարի»,- ասել է Յարդիմը: «Թուրքական հոսք» նախագծով կառուցվելու է տարեկան 63 մլրդ խմ հզորությամբ գազամուղ, որով Ռուսաստանից Սեւ ծովով գազ է արտահանվելու Թուրքիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ