News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի Մանհեթենի շրջանում դատարանը հրաժարվել է բավարարել Հերկուլես եւ Լեո անուններով երկու շիմպանզեներին ազատ արձակելու խնդրանքը, որոնց պահում են Լոն Այլենդի համալսարանում, գրում է The New York Times-ը:

Կամայական եւ չհիմնավորված ազատությունից զրկելուց պաշտպանող Habeas Corpus-ի ակտի հիման վրա արված միջնորդությունը ներկայացրել են Nonhuman Rights Project կազմակերպության ներկայացուցիչները: կենդանիների պաշտպանների կարծիքով, կապիկները ինքնագիտակցություն ունեն եւ անհատներ են, որոնց վրա տարածվում է մարդկանց վերաբերող իրավական իրավունքները:

Խումբը ցանկանում էր հասնել նրան, որ 8-ամյա երկու կապիկներին ազատ արձակվեն եւ տեղափոխեն Ֆլարիդայում կենդանիների ապաստարան: Այն, որ ապրիլին այս հայցը վարույթ էր ընդունվել եւ լսումներ նշանակվել, կենդանիների պաշտպանները դրական նշան էին համարել:

Սակայն դատավոր Բարբարա Ջաֆեն համոզիչ չի համարել հայցվորների փաստարկները: Հիշատակելով նախկինում կանանց նկատմամբ խտրականության ու սեւամորթների ստրկության փաստերը, դատավորն, այդուհանդերձ, հիմքեր չի տեսնում Հերկուլեսին ու Լեոյին իրավական առումով մարդկանց հավասարեցնելու համար:

«Կենդանիները, այդ թվում շիմպանզեները եւ այլ կաթնասունները, սեփականություն են հանդիսանում օրենքի տեսանկյունից: Նրանք որեւէ իրավական իրավունքներ չունեն, բացառությամբ դաժան վերաբերմունքից պաշտպանության եւ չարաշահման»,-ասել է դատավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ