News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշումը չեղարկելու պահանջով արդեն 5-րդ օրը Հանրապետության հրապարակում նստացույց անցկացնող «Ոտքի Հայաստան» շարժումն այսօր՝ հուլիսի 31-ին անհնազանդության նոր ձեւերի կդիմի: Այս մասին NEWS.am-ին ասաց շարժման նախաձեռնող խմբի անդամ Վահագն Լեւոնյանը` նշելով, որ դրանք կլինեն երեկոյան:

«Երեկոյան ենք անում, քանի որ հիմա շոգ է, ոստիկանները մեղք են: Մեր ոստիկանների մասին ենք մտածում, որովհետեւ իրենք անընդհատ մեր հետեւից են վազում: Պետք է ոչ թե իրենք վազեին, այլ հենց իրենց հրաման տվողը»,- ասաց նա՝ չմանրամասնելով, թե անհնազանդության ինչ միջոցների են պատրաստվում դիմել:

Վահագն Լեւոնյանը, որը նստացույցի մյուս մասնակիցների հետ (ընդհանուր 20 հոգի) գիշերել էր Հանրապետության հրապարակում, նշեց, որ գիշերը խաղաղ է անցել, իրենցից երկուսին եւս մեկ անգամ հաջողվել է նստել հրապարակի գորգին եւ որոշ ժամանակ այնտեղ նստացույց անցկացնել, մինչեւ որ ոստիկանները նրանց դուրս են բերել:

«Այսօր էլ, եթե մարդիկ էլի ցանկություն ունենան գնալ, ոստիկանները չեն կարող խոչընդոտել: Ոչ մի ոստիկան պատճառաբանում չի ներկայացնում, թե ինչու մեզ չի կարելի գնալ գորգի վրա, իսկ մյուսներին, որ նստացույցի մասնակից չեն, կարելի է»,- ասաց Վահագն :

Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հայտարարել էր, որ եթե ՀԾԿՀ-ն չեղյալ չհայտարարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, հուլիսի 27-ից բողոքի ակցիաներ են սկսելու: Հուլիսի 27-ին նրանք 72-ժամյա նստացույց հայտարարեցին Հանրապետության հրապարակում: 72 ժամն արդեն լրացել է, սակայն ակտիվիստները շարունակում են մնալ Հանրապետության հրապարակում, քանի դեռ չեն հասել իրենց նպատակին եւ նստացույց չեն արել հրապարակի կենտրոնում` «գորգին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ