News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում օգոստոսի 3-ից 10-ը  ՄԻԱՎ ստուգումների Ազգային շաբաթ է հայտարարված:Ինչպես հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, ՄԻԱՎ-ի  դեմ պայքարի հանրապետական կենտրոնը, հիմք ընդունելով ՄԻԱՎ ստուգման Եվրոպական շաբաթ միջոցառման դրական փորձն ու արդյունքները, հանդես է եկել նոր նախաձեռնությամբ եւ օգոստոսի 3-10 ժամանակահատվածը հայտարարել է ՄԻԱՎ ստուգման Ազգային շաբաթ։

Այս ծրագիրը, որը կանցնի՝ «Ստուգվիր եւ ապրիր անվտանգ» կարգախոսով, նպատակ ունի երկրում ուժեղացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ –ի դեմ պայքարը, նպաստել վարակվածների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելիչ միջոցառումների տարածմանը, բարձրացնել բնակչության գիտելիքներն այս ոլորտում, նաեւ կանխել խտրականության դեպքերը։

Միջոցառմանը բնակչության ազատ մուտքն ապահովելու համար երկրի առանձին ռեգիոններում կկազմակերպվեն ՄԻԱՎ հետազոտման շարժական կետեր։

Միջոցառման շրջանակներում ծրագրվում է քաղաքացիների բուժզննումը կազմակերպել նաեւ հիմնարկներում եւ ուսումնական հաստատություններում ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ